Գլխավոր էջ Վնասի նվազեցում Ռենտգեն հետազոտությունը՝ հիվանդությունների լավագույն ախտորոշիչ միջոց

Ռենտգեն հետազոտությունը՝ հիվանդությունների լավագույն ախտորոշիչ միջոց

1879
0

Ռենտգենյան ճառագայթման միջոցով հնարավոր է տեսնել ներքին օրգանների պատկերները: Այն մեծ նշանակություն ունի կոտրվածքների, հոդախախտերի, ոսկրերի վարակային ախտահարումների, հոդաբորբերի, թոքաբորբերի և այլ խնդիրների հայտնաբերման և կանխարգելման համար:

Բժիշկ-ռենտգենաբան Գոհար Ղասաբյանը նշում է, որ հաճախակի հանդիպում են թոքաբորբերը և կոնքազդրային հոդի բնածին հոդախախտերը:

«Թոքաբորբի ժամանակ նախքան հետազոտություն անցնելը և հստակ խնդրի պարզ դառնալը չպետք է ընդունել անտիբիոտիկներ, քանի որ դրանց սխալ կիրառումը կարող է օրգանիզմը թուլացնել, ինչի պատճառով բուժման ընթացքը երկարում է:

Բնածին կոնքազդրային հոդի հոդախախտերի բուժման մեջ մեծ նշանակություն ունի վաղ հայտնաբերումը՝ երեխայի կյանքի առաջին
օրերի և շաբաթների ընթացքում, և նախքան երեխայի քայլելը անցել ռենտգեն հետազոտություն:

Հենաշարժական ապարատի ամենահաճախ հանդիպող այս խնդիրը հիմնականում առաջանում է աղջիկների մոտ՝ կոնքի կառուցվածքի առանձնահատկություններից ելնելով»։

Բժշկուհու խոսքով՝ ռենտգեն հետազոտությունը, սակայն, այլ դեպքերում պետք է անցնել ըստ անհրաժեշտության՝ նեղ մասնագետի ցուցումով:

Նյութի՝ «Հերացի» թիվ մեկ հիվանդանողային համալիրի ֆեյսբուքյան էջից։

Image may contain: 2 people, people sitting, screen, office, table and indoor

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ