Գլխավոր էջ Medmedia TV Ինչ չի կարելի անել էպիլեպտիկ նոպայի դեպքում

Ինչ չի կարելի անել էպիլեպտիկ նոպայի դեպքում

87
0

Էպիլեպսիան համարվում է ամենատարծված քրոնիկ նյարդային հիվանդություններից մեկը։ Այս հիվանդությունը արտահայտվում  է հանկարծակի առաջացող ջղաձգումներով որին անվանում են էպիլեպտիկ նոպա։ Նշենք նաև, որ էպիլեպսիայով կարող են հիվանդանալ ոչ միայն մարդիկ, այլև որոշ կենդանիներ, օրինակ՝ շները կամ կատուները։

Էպիլեպսիայի համար բնորոշ են անձի որոշակի փոփոխություններ, ընդհուպ մինչև էպիլեպտիկ թուլամտություն։ Որոշ դեպքերում նկատվում են սպեցիֆիկ փսիխոզներ՝ աֆեկտիվ խանգարումների տեսքով, օրինակ՝ վախեր, ագրեսիվություն։

Կա տարածված կարծիք, որ էպիլեպտիկ նոպայի դեպքում հարկավոր է հիվանդի վերին ու ստորին ծնոտների միջև որևէ բան դնել, սակայն նման քայլերը կարող են միայն վնասել հիվանդին՝ դառնալով ատամների կոտրվելու, կոկորդի վնասվածքների, իսկ երբեմն էլ նույնիսկ շնչուղիների կամ բրոնխների խցանման պատճառ։ Էպիլեպտիկ նոպայի դեպքում չի կարելի նաև փորձել ուժով բացել հիվանդի ծնոտը, քանի որ դա ևս կարող է վտանգավոր լինել։

Ի՞նչպես ցուցաբերել առաջին օգնություն էպիլեպտիկ նոպայի ժամանակ․

1.Պետք է պառկեցնել հիվանդին հնարավորինս հարթ, սակայն ոչ կոշտ մակերեսին։ Գլխի տակ դնել որևէ փափուկ առարկա։ Արձակել հիվանդի օձիքը և ազատել նրան նեղ հագուստից։

2.Պետք չէ փորձել կատարել արհեստական շնչառություն կամ սրտի ոչ անուղակի մերսում։

3.Թույլ չի տրվում նոպայով հիվանդին տալ որևէ դեղամիջոց կամ հեղուկ։

Էպիլեպտիկ ջղաձգումները րոպեների ընթացքում դադարում են, առանց որևէ միջամտության։ Էպիլեպտիկ նոպայի ժամանակ առաջին օգնությունը կայանում է միայն հիվանդին հետևելու և նրան միևնույն դիրքում պահելու մեջ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ