Գլխավոր էջ Medmedia TV Սննդամթերքներ որոնք օգնում են պահպանել մաշկի երիտասարդությունն ու թարմությունը

Սննդամթերքներ որոնք օգնում են պահպանել մաշկի երիտասարդությունն ու թարմությունը

72
0

Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն,մաշկի և մազերի խնամք  կոսմետիկ միջոցներով և պրոցեդուրանների օգնությամբ: Այս ամենն արտացոլվում է միայն մեր արտաքինի վրա,բայց այն, ինչ ուտում ենք, նույնպես մեծ նշանակություն ունի դեմքի և մարմնի գեղեցկության համար։

Երիտասարդ ու փայլուն մաշկ ունենալու համար հարկավոր է սննդակարգում ներառել պարզ ու տարածված սննդամթերքի տեսակներ, որոնք կհագեցնեն օրգանիզմը սպիտակուցներով ու հակաօքսիդանտներով։

Մասնագետների խոսքով՝ մաշկը հնարավորինս երկար երիտասարդ պահելու համար հարկավոր է ոչ միայն հրաժարվել վնասակար սովորություններից, այլև մեծ ուշադրություն դարձնել մշտական սննդակարգի մասը կազմող սննդամթերքի տեսակներին։

Ստորև ձեզ ենք ներկայացնում գեղեցկության և առողջության համար օգտակար սննդամթերքները․

Հավկիթ

Սննդակարգում հավկիթ ներառելով դուք ձեր օրգանիզմը կհագեցնեք սպիտակուցներով ինչը դրական ազդեցություն կունենա մաշկի վրա։

Հապալաս

Այս առողջարար և շատ համեղ հատապտուղը կվերականգնի տեսողությունն ու երիտասրդությունը։ Հապալասն օժտված է հակաօքսիդանտներով որը պաշտպանում է  քաղցկեղից, խթանում ուղեղի աշխատանքը։Նրա մեջ պարունակվող վիտամինները նվազեցնում են բազմաթիվ հիվանդությունների առաջացման վտանգը։

Բրոկկոլի

Բրոկկոլին օգնում է օրգանիզմից հեռացնել աղը, ամրացնում է սրտանոթային, կմախքային և արտազատման համակարգերը։ Բրոկկոլիի հակաբորբոքային հատկությունը կանխում է սնկերի և վարակների առաջացումը, ինչպես նաև օրգանիզմից հեռացնում է տոքսինները։

Ավոկադո

Ավոկադոն բարձրացնում է իմունիտետը, բարելավում է սրտի և արյան շրջանառության համակարգի աշխատանքը և կանխում ուռուցքների առաջացումը։ Ավոկադոյի մեջ պարունակվող կալցիումն ու ֆոսֆորն ամրացնում են ոսկորները։

Լոբի

Լոբու մեջ առկա սպիտակուցներն ու վիտամին C-ն նպաստում են հիվանդություններից հետո արագ վերականգնմանը և խորհուրդ է տրվում օգտագործել հիպերտոնիայի և ստամոքս-աղիքային խանգարումների բուժման համար։

Ընկույզ

Ընկույզում առկա յոդը,մագնեզիումը զգալիորեն բարելավում է մտավոր գործունեությունը, բարենպաստ ազդեցություն թողնում օրգանիզմի վրա՝ հարստացնելով այն սննդարար նյութերով։

Սաղմոն

Մեր մարմնի գեղեցկության համար շատ կարևոր է նաև ձուկը։ Այն պարունակում է անհրաժեշտ վիտամիններ մաշկի առանձգականության, եղունգների և մազերի ամրապնդման և աճի համար։ Ձուկը հագեցնում է մարմինը սպիտակուցներով և ճարպաթթուներով, որոնք նպաստում են ուղեղի նորմալ աշխատանքին։ Սաղմոն մսի մեջ պարունակվող կալիումը ամրացնում է նաև կմախքային համակարգը։

Բազուկ

Վիտամինների քանակով այս յուրահատուկ բանջարեղենի ֆոլաթթուն մեր գեղեցկության և երիտասարդության բանալին է։ Բացի այդ ճակնդեղի օգտագործումը բարելավում է սրտի և արյան անոթների աշխատանքը, վերականգնում է նյարդային համակարգը և հեռացնում է ածխածինները աղիքներից։

Կաթնամթերք

Յոգուրտը և կաթնաշոռը, որպես կալցիումի աղբյուր, անհրաժեշտ են մեր ատամների, մազերի և եղունգների համար։

Ձիթայուղ

Բացի այն, որ ձիթապտղի յուղը նորմալացնում է արյան ճնշումը և պայքարում ճարպային կուտակումների դեմ,այն զգալիորեն դանդաղեցնում է ծերացման գործընթացը։

Օգտագործեք վերը թվարկված մթերքները և մնացեք գեղեցիկ և առողջ որքան հնարավոր է երկար։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ