Գլխավոր էջ Գործունեություն

Գործունեություն

1. «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի դիմումի հիման վրա սույն թվականի մայիսի 16-ին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Գարդասիլ» պատվաստանյութին առընչվող և հանրային
հնչեղություն ունեցող խնդիրները: Քննարկմանը մասնակցում էին Հայկական առողջապահական ազգային խորհուրդի (ՀԱԱԽ) նախագահ Գևորգ Գրիգորյանը, ՀԱԱԽ-ի փաստաբան Պավլիկ Փոլադյանը, «Առողջ հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը և «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, ովքեր ճշգրիտ
փաստարկներով և միջազգային վիճակագրական տվյալներով ներկայացրին «Գարդասիլ 4»-ի ունեցած կողմնակի ազդեցությունները:

2. Սույն թվականի հունիսի 19-ին Հայկական առողջապահական ազգային խորհուրդ ՔՀԿ կոալիցիան մասնակցեց Պետական առողջապահական գործակալությունում, ըստ վարչապետի հանձնարարականի, տեղի ունեցած ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2020 թվականի պետական բյուջեյի ՀՀ առողջապահության նախարարության բյուջետային ֆինանսավորման հայտի հանրային քննարկմանը:

Մանրամասն ուսումնասիրելով ՄԺԾԾ հայտը ՀԱԱԽ-ն հանդես եկավ մի շարք դիտարկումներով՝ ներկայացնելով հայտի մեջ տեղ գտած թերացումները: Ամբողջացնելով ՄԺԾԾ հայտի ուսումնասիրումը Հայկական առողջապահական ազգային խորհուրդ ՔՀԿ կոալիցիան առաջարկների փաթեթը ուղարկել է
Առողջապահության նախարարություն:

3. Սույն թվականի հունիսի 29-ին տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի շրջանակներում իրականացված «ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելվման ծրագրի» ամփոփման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀԱԱԽ անդամ հասարակական կազմակերպությունների նախագահները, բուժաշխատողներ և թեմայով հետաքրքրվող այլ անձինք:

4. Հուլիսի 5-ին «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան մասնակցեց 5-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում իրակացված «Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) պատվաստման համաշխարհային փորձը` տեղական համատեքստում» թեմայով քննարկմանը, որը վարում
էին Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը , Հայկական բժշկական կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը, Նյու Յորքից ժամանած փորձագետ Սամուել Բադալյանը, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, արգենտինահայ բժիշկ Դանիել Ստամբուլյանը:

5. «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի պատվիրակությունը հուլիսի 4-ին մասնակցել է Հայաստանի 5-րդ բժշկական միջազգային կոնգրեսի շրջանակում` ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված «ՇՄԶ ազգային մոդելը. ներկան և ապագան» թեմայով գիտաժողովին :

6. «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան, ամփոփելով հիմնադրման օրից ի վեր ծավալած գործունեությունը, սույն թվականի հուլիսի 20-ին կազմակերպեց «Առողջապահական բարեփոխումներ» թեմայով աշխատանքային քննարկում: Կոալիցիան ոլորտի խնդիրների քննարկման և լուծման առաջարկների համար մեկ սեղանի շուրջ էր հավաքել ոլորտի կազմակերպություններին, ինչպես
նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին:
Կոալիցիայի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկումը ևս մեկ հարթակ դարձավ՝ բարձրաձայնելու ոլորտում առակա խնդիրների, դրանց նկատմամբ նախարարության կողմից ցուցաբերած ոչ լիարժեք ուշադրության, հնարավոր
լուծումների առաջարկման համար՝ խորհրդարանական ուժերի ուշադրությունը հրավիրելով այս փաստերի վրա: