Գլխավոր էջ Առաքելություն

Առաքելություն

Հայաստանի Հանրապետության անկախության 28 տարիների ընթացքում ձևավորված առողջապահական համակարգը դեռևս երիտասարդ է և շատ հեռու է կատարյալ լինելուց: Նման համակարգերի զարգացման և կատարելագործման հարցում համաշխարհային պատմության մեջ մեծ դեր են ունեցել արհեստակցական միությունները, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը:

Առողջապահական ոլորտի խնդիրները չունեն քաղաքական, ռասսայական, կրոնական պատկանելիություն և հավասարապես բաշխվում են Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր քաղաքացիների վրա: Ուստի հիվանդանալուց, իսկ առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման գործընթացը շարունակական է և անընդհատ:

Հայկական առողջապահական ազգային խորհուրդ ՔՀԿ կոալիցիայի հիմնադրման գաղափարը սկիզբ է առել դեռևս տարիներ առաջ, երբ մեր աշխատանքային թիմը հասկացավ, որ բժիշկների իրավունքները պաշտպանված չեն, ուստի պացիենտի իրավունքները պաշտպանող հիմնական դերակատարը՝ բժիշկը, չի կարող լիարժեք իրականացնել իր գործունեությունը, ինչից բխում է, որ պացիենտը ևս պաշտպանված չէ:

Կոալիցիայի հիմնական առաքելությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի դինամիկ զարգացումը , բժշկի մասնագիտական գործունեության պաշտպանվածությունը, բժշկի կարգավիճակի և
վարկանիշի բարձրացումը, բժշկի, պացիենտի իրավական պաշտպանվածությունը, երկրում առողջապահակն
 ստանդարտների բարելավվումը և ներդնումը, ինչպես նաև այդ ամենի բացակայության և թերացման արդյունքում առաջացող և մեծ ծավալների հասնող ոլորտային կոռուպցիայի դեմ պայքարը: