Գլխավոր էջ Medmedia TV Որոնք են զարկերակային ճնշման տատանումների հիմնական պատճառները

Որոնք են զարկերակային ճնշման տատանումների հիմնական պատճառները

68
0

Արյան բարձր ճնշումը առաջացնում է պոտենցիալ վտանգավոր իրավիճակներ, ինչպիսիք են սրտի կաթվածը կամ ինսուլտը։ Արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ հակաված են զգալ արյան ճնշման տատանումներ՝ ինչպիսիք են գլխացավ, գլխապտույտ կամ քթից արյունահոսություն։

Ձեզ ենք ներկայացնում արյան ճնշման տատանումների հիմնական պատճառները և թե ինչ պետք է բացառեք ձեր սննդակարգից

  1. Կոֆեինը,սուրճ, սև թեյ և կանաչ թեյը նեղացնում են անոթները և նպաստում արյան ճնշման բարձրացմանը։
  2. Պակասեցրեք աղի օգտագործումը․Աղը պահում է ջուրն օրգանիզմում, որի հետևանքով էլ առաջանում են այտուցներ, և ճնշումը բարձրանում է։
  3. Սթրեսը,հոգեբանական լարվածությունն ու անհանգստությունը նույնպես արյան ճնշման բարձացման պատճառ են հանդիսնում։
  4. Ծխախոտի օգտագործումը նույնպես բարձացնում է արյան ճնշումը և ազդում ճնշման տատանումների վրա։

5.Խուսափել ճարպոտ և տապակած սննդից։ Ճարպոտ և տապակած ուտելիքները նպաստում են ավելորդ խոլեստիրինի առաջացմանը, որն էլ ազդում է անոթների ընհանուր վիճակի վրա և նպաստում արյան ճնշման բարձացմանը։

6.Սահմանափակեք քաղցրեղենի օգտագործումը։ Ածխաջրերի ավելորդ քանակությունը նպաստում է արյան ճնշման բարձրացմանը։

7.Սահմանափակեք ալկոհոլը․Ալկոհոլային խմիչքների օգտագործումը հանգեցնում է արյան ճնշման բարձացմանը։

8․Ամեն օր կերեք թարմ միրգ ու բանջարեղեն․Մրգերի և բանջարեղենի մեջ պարունակում են բազմաթիվ վիտամիններ և միկրոտարրեր,որոնք բարելավում են սրտանոթային համակարգի աշխատանքը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ