Գլխավոր էջ Medmedia TV Կծու սնունդ. օգտակա՞ր է, թե՞ վնասակար.

Կծու սնունդ. օգտակա՞ր է, թե՞ վնասակար.

73
0

Շատերն են սիրում կծու մթերքներ օգտագործել, բայց դրա օգտակար հատկությունների մասին քչերը գիտեն։ Կծուն մի շարք առավելություններ ու օգտակար հատկություններ ունի։

Ըստ հետազոտությունների կծու մթերքը 14%-ով կարող է նվազեցնել մահվան հավանականությունը միջին տարիքում։

Վատ տրամադրության դեմ կարող է պայքարել ոչ միայն շոկոլադը այլև կծու մթերքները։ Այդ մթերքները ուժեղ ազդակներ են  ուղարկում ուղեղին՝ստիպելով ամրապնդել սերոտոնին հորմոնը։ Այն օգնում  է նաև հաղթահարել դեպրեսիան,անհանգստությունը, սթրեսը և հոգնածությունը։

Կծու մթերքները կօգնեն նաև այն մարդկանց ովքեր ցանկանում են նիհարել, այն ամրապնդում է անոթները, նպաստում է ավելորդ կիլոգրամների նվազմանն ու բարելավում է մարսողությունը։ Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը որ կծու մթերքները նվազեցնում են քաղցր ուտելու ցանկությունը։

Կծու համեմունքները կարող են օգնել կարգավորել խոլեստիրինի մակարդակը և լավացնել արյան շրջանառությունը։ Կարմիր պղպեղը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կարևոր են ոչ միայն սրտի  այլև ամբողջ օրգանիզմի առողջության համար։

Մասնագետի կարծիքով՝ կծու համեմունքները հարկավոր է ամեն օր ավելացնել ուտեստներին, քանի որ ցանկացած համեմունք խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչն էլ բարելավում է արյան հոսքը դեպի ստամոքսի պատերը, օգնում է վերականգնել օրգանի լորձաթաղանթն ու բարելավում է մարսողությունը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ