Գլխավոր էջ Նորություններ Ամեն նոր մուտացիայի հետ գալու է նոր պատվաստանյութ կամ դեղաչա՞փ

Ամեն նոր մուտացիայի հետ գալու է նոր պատվաստանյութ կամ դեղաչա՞փ

435
0

Ինչպես գիտենք, վերջին շրջանում ի հայտ եկավ նաև կորոնավիրուսի նոր շտամը՝ Օմիկրոնը։ Վերջինիս դեմ իրականացվող պատվաստումների արդյունավետության թեման վիճելի հարց էր դարձել։ Մի մասն ասում էր՝ պատվաստանյութերը թուլացել են և նոր մուտացիաների դեմ պայքարել չեն կարող, մյուս մասն էլ ասում էր պետք է պատվաստվել 3-րդ՝ բուտսեր դեղաչափով, որը նոր շտամի դեմ ևս կարող է աշխատել, և կարծես, միակ փրկությունն է։

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն օրերս ասուլիսի ընթացքում ասաց, որ բուստեր չափաբաժնով պատվաստվելը բավականին արդյունավետ է նաև Օմիկրոնի դեմ պայքարում:

Ի՞նչ է ստացվում, որ ամեն նոր մուտացիայի հետ գալու է նոր պատվաստանյութ կամ դեղաչա՞փ։ Քանզի, համավարակը դեռ ակտիվ է, հնարավոր է վիրուսը նոր մուտացիաների ենթարկվի, ուստի՝ առաջ է քաշվելու նոր «փրկիչ» դեղաչափե՞ր։ Բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյանի խոսքով՝ հիմա էլ ասում են, որ 4-րդ դեղաչափն է պետք, այսինքն երեք ամիս հետո պետք է 4-րդ դեղաչափը արվի, որովհետև այս ալիքը որ բարձրանա, կարող է չհաղթահարենք․

«Այս մասով որոշ գիտնականներ հակասեցին, ասելով որ չի կարելի երեք ամիը մեկ պատվաստվել, և կտուկ դեմ գնացին որ 6 ամսից շուտ մարդիկ նորից պատվաստվեն։ Հիշենք, որ պատվաստանյութերը ստեղծվել են Բետտա շտամի համար, որից հետո եկավ Դելտա շտամը, մենք ասեցինք, որ պատվաստանյութերը 10%-ով ավելի թույլ են ազդում, հետո ասեցինք՝ չէ, 49% տոկոս են ազդում դելտա շտամի համար, հիմա եկավ Օմիկրոնը, ասացինք, որ չէ, ընդանրապես, Օմիկրոնը շրջանցում է հակամարմինները, բայց եկավ հակասող միտք, մարդիկ ստացան բուստեր դեղաչափը, ասեցին՝ չէ, 81%-ով  միանգամից օգնեց, չթողեց որ վիրուսն այդքան ծանր ընթացք ունենա։  Եթե շտամն ընդհանրապես չի ենթարկվում, հակամարմիները շրջանցում է, նույն հակամարմինները, նույն  տոկոսով պատվաստանյութրեը ևս մեկ դեղաչափով միանգամից 81%-ով ուժեղացրե՞ց, շատ ավելի լավ եթե դա այդպես է, սակայն դա մի փոքր վիճելի հարց է» ,- նշեց բժշկուհին։

Այսպիսով, դեռևս որևէ հստակ տվյալ այս մասով արձանագրել չենք կարող։ Դուրս է գալիս, որ նոր մուտացիա հայտնվելուց հետո գուցե, իսկապես առաջ քաշվի նոր դեղաչափ, կամ եղած պատվաստանյութերի և խթանիչ դեղաչափերի շուրջ սկսվի ծավալվել այս նույն խոսակցությունները։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ