Գլխավոր էջ Գլխավոր ՆՈՐ ՏԱՐԻ, ՀԱՄԱՎԱՐԱԿ․ խանութներում հերթեր, հյուրեր, շնորհավորանք

ՆՈՐ ՏԱՐԻ, ՀԱՄԱՎԱՐԱԿ․ խանութներում հերթեր, հյուրեր, շնորհավորանք

948
0

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում համաճարակային իրավիճակ է։ Աշխարհում, թեպետ, այն ի հայտ եկավ 2019թ դեկտեմբերին, իսկ մեզ մոտ առաջին դեպքը գրանցվեց 2020թ․ մարտի 1-ին։ Ինչևէ, համավարակը դեռ տիրում է նաև մեր հանրապետությունում։ Վարակը դեռ մուտացիաների է ենթարկվում, ինչին զուգահեռ իրականացվում է պատվաստումային գործընթացը։ Պետք է փաստել, որ վերջին շրջանում, Դելտա շտամի շրջանառումից  ստեղծված պիկից հետո, կարծես վարակելիության նվազում է նկատվում։

Ավարտվում է 2021թվականը։ Նոր տարի է, եռուզեռ, խանութներում ու սուպերմարկետներում հերթեր են։ Անցած տարի՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված, մարդկանց ամանորյա եռուզեռը չկար։ Այս տարի, սակայն, արդեն նկատելի է մարդկանց շարժը։

Հիշեցնենք, որ համավարակը դեռևս օրակարգային է։ Մարդիկ շարունակում են վարակվել, վարակել, մարդիկ են մահանում։ Գուցե, հենց պատվաստումային գործընթացով պայմանավորված՝ այս մի քանի շաբաթների ընթացքում վարակը և մահացությունը որոշակիորեն նվազել է՝ համեմատած նախորդ շաբաթների։ Այնուամենայնիվ, վարակը դեռ կա, ինչպես նաև նոր շտամ է ի հայտ եկել, որը ըստ մասնագետների ավելի ուժեղ է և ավելի հեշտ է վարակվել։ Խոսքը կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամի մասին է, որն ըստ  առողջապահության նախարարության մեզ մոտ դեռևս չկա, սակայն այն տարածված է հարևան երկրներում, ուստի՝ սպասելի է նաև մեր երկրում։

Ամանորին, ինչպես գիտենք, բոլորն իրենց հարազատներին, բարեկամներին, ընկերներին են այցելում, միմյանց շնորհավորում, միասին նշում գալիք տալին։ Տոնական տրամադրությունը, միանշանակ մոռացության կտա երկրում տիրող համավարակը։ Պարզապես անհնար է միմյանց այցելել դիմակով կամ թեստավորում իրականացնելով, իսկ պատվաստված լինելն ինչպես գիտենք մարդուն չի ապահովագրում վարակվելուց և մյուսին վարակելուց։ Կարելի՞ է ենթադրել, որ ամանորյա տոնական տրամադրությանը կհաջորդի վարակի նոր բռնկում, թե՞ այնուամենայնիվ, վարակը նահանջում է, և նոր ալիքները կարելի է բացառել, քանզի մասնագետներից շատերը նշում են, որ Օմիկրոն շտամը գուցե վարակի վերջին մուտացիան կարող է լինել, բայց դա հաստատել և միանշանակ ասել հնարավոր չէ։

Ուստի, պետք է պահպանել ամանորյա տրամադրությունը, տոնական այդ մի քանի օրերն անցկացնել ընտանիքի, հարազատների և ընկերների հետ, սակայն պետք է չմոռանալ նաև վարակի մասին, քանզի վարակվելով կարող ես շղթայական վարակ փոխանցել բոլոր այն մարդկանց ում կայցելես այդ օրերին։ Բացարձակապես ոչ ոքի չայցելել, չշնորհավորել, դա էլ չի լինի։ Այսպիսով, նշենք նոր տարին հարազատ միջավայրում՝ չմոռանալով կորոնավիրուսի մասին։

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ