Գլխավոր էջ Նորություններ Գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացությունն այս տարի աճել է. Անահիտ Ավանեսյան

Գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացությունն այս տարի աճել է. Անահիտ Ավանեսյան

306
0

Նախորդ տարի գրիպի առումով իրավիճակը Հայաստանում բաբական հանգիստ էր, սակայն այս տարի նկատվում է ՍՇՎ-ով հիվանդացության ավելացում, թէ մանկահասակ երեխաների, եւ թե մեծահասակների շրջանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Նրա խոսքով, դպրոցներում արձակուրդներն արդեն սկսվել են, եւ դա կնպաստի իրավիճակի կայունացմանը։

 

Նախարարի խոսքով, բոլոր պոլիկլինիկաների ապահովված են գրիպի դեմ այս տարվա պատվաստանյութով։ Այն նաեւ առկա է պատվաստման շրջիկ կետերում։

 

Ավանեսյանի խոսքով, նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ գրիպի դեմ պատվասված մարդիկ հազվադեպ են վարակվում այս հիվանդությամբ, վարակվելու դեպքում էլ շատ թեթեւ են տանում։

 

Հիշեցնենք, որ դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերջին 4 շաբաթվա ընթացքում լաբորատոր հաստատվում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի դեպքեր:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ