Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում ի՞նչ նմուշներ են ստուգվում կորոնավիրուսի օմիկրոն շտամը որոշելու համար

Հայաստանում ի՞նչ նմուշներ են ստուգվում կորոնավիրուսի օմիկրոն շտամը որոշելու համար

300
0

Վիրուսի շտամը որոշելու համար անհրաժեշտ է ոչ թե ՊՇՌ թեստավորում, այլ հետազոտություն, որը կոչվում է սեկվենացում։ Այնուամենայնիվ, պացիենտներից վերցված ոչ բոլոր նմուշներն են ուղարկվում սեկվենացման, նույնիսկ ոչ բոլոր դրական նմուշները։

 

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ եթե քաղաքացին արտերկրից Հայաստան է գալիս, ապա պետք է ունենա կամ պատվաստման վկայական կամ ՊՇՌ թեստի վկայական՝ բացասական արդյունքով։ Եթե ​​նման վկայականներ չունի, պետք է սահմանին թեստավորում անցնի։ Իսկ եթե թեստը դրական է, ապա այդ քաղաքացուց վերցված քսուքն ուղարկվում է սեկվենացման՝ որոշելու վիրուսի շտամը, որով նա վարակված է։

 

Կենտրոնի մասնագետների խոսքով՝ այս պահին Հայաստանում օմիկրոն-շտամ չի հայտնաբերվել, ուստի վիրուսը կարող է երկիր ներթափանցել միայն արտասահմանից։ Այդ պատճառով նպատակահարմար է ստուգել միայն այլ երկրներից ժամանած մարդկանց նմուշները։ Սակայն մինչ օրս նրանց մոտ հայտնաբերվել է միայն կորոնավիրուսի դելտա շտամը։

 

Նշենք, որ օմիկրոնն արդեն մեր տարածաշրջանում է. Վրաստանում եւ Իրանում նոր շտամով վարակման դեպքեր են հայտնաբերվել։

 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի շուրջ 100 երկրներում, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն անվանել է «անհանգստություն առաջացնող»։ Աշխարհում դրա տարածման էպիկենտրոնը Աֆրիկայի հարավն է։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ