Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Մարալիկի ծննդատան փակումը նախարարի «երազանքները» իրականացնելու հերթական մոլուցքն է

Մարալիկի ծննդատան փակումը նախարարի «երազանքները» իրականացնելու հերթական մոլուցքն է

1308
0

«Մարալիկ քաղաքը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների Անիի շրջանի բնակչությունը կազմում է 19.100, որից 5.500-ը՝ Մարալիկ քաղաքում, իսկ 13.600-ը՝  գյուղական համայնքներում:
Այս ամբողջ բնակչությանը սպասարկում է Մարալիկի ծննդատունը, որտեղ, օրինակ նախորդ տարի եղել է 106 ծնունդ:
Գյումրի քաղաքի բնակչությունը, ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների կազմում է 118.600 մարդ, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ 52.000 մարդ:
Բնական է, որ Մարալիկում, բնակչության քանակից ելնելով, ծնունդների թիվը պետք է ավելի քիչ լինի քան Գյումրիում կամ Արթիկում, սակայն 19.100 բնակչի հաշվով 106 ծնունդը շատ լավ ցուցանիշ է, և կարծում եմ, որ ձեր սրտի PRADOվինուտի նախարարի անհատական հրամանը, որով նա որոշել է Մարալիկի ծննդատունը փակել, չի բխում բժշկական ծառայությունների մատուցման հասանելիության և մատչելիության, ինչպես նաև արդյունավետ կառավարման սկզբունքներից, այլ ուղղակի հանդիսանում է սեփական «երազանքները»  իրականացնելու հերթական մոլուցք, ինչի համար նա հերթական անգամ օգտագործում է իր պաշտոնը»:

Գրառումը՝ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ