Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Հորդորում եմ պետական կառույցներին վերադառնալ կառուցողական աշխատանքի սկզբունքներին․ Նունե Ներսիսյան

Հորդորում եմ պետական կառույցներին վերադառնալ կառուցողական աշխատանքի սկզբունքներին․ Նունե Ներսիսյան

1134
0

«Երեկ հրավեր ստացա մասնակից լինելու Media Center-ի կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր Մարալիկի ծննդատան շուրջ ծավալվող իրադարձություններին: Այսօր, քննարկումը սկսելուց մոտ մեկ ժամ առաջ զանգ ստացա Media Center-ի 012755898 հեռախոսահամարից և ինձ տեղեկացրեցին, որ քննարկումը հետաձգվում է:
Սակայն քննարկումը կայացել է և մասնակցել են պետական հատվածը ներկայացնող բոլոր բանախոսները, բայց իրենց հանդգնաբար ստելու արդյունքում ես չեմ մասնակցել:
Բնականաբար զանգահարեցի, որպեսզի հասկանամ իրենց ստախոսության իմաստը և ինձ պատասխանեցին, որ «նախարարությունը ասեց, որ փորձագետի հետ հաջորդ շաբաթ կլինի քննարկումը», որ ես մասնակցեմ…
Հաշվի առնելով խնդրի արդիականությունը, առողջապահության նախարարության կողմից վարվող անարդար քաղաքականությունը և Media Center-ի ստախոսությունը, ես և իմ աշխատանքային թիմը կներկայացնենք մեր տեսակետները այլընտրանքային միջոցով:
Հորդորում եմ պետական կառույցներին վերադառնալ կառուցողական աշխատանքի սկզբունքներին, իսկ լրատվական դաշտի ներկայացուցիչներին, մասնավորապես Media Center կենտրոնին՝ մնալ հավատարիմ լրատվության օբյեկտիվության և բազմակողմանի լուսաբանման սկզբունքներինՀորդորում եմ պետական կառույցներին վերադառնալ կառուցողական աշխատանքի սկզբունքներին»:

Գրառումը՝ Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից։ Image may contain: textNo photo description available.No photo description available.Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ