Գլխավոր էջ Նորություններ Խթանիչ դեղաչափ ստանալու դեպքում պաշտպանվածությունը բարձրանում է․ Ջումայան

Խթանիչ դեղաչափ ստանալու դեպքում պաշտպանվածությունը բարձրանում է․ Ջումայան

630
0

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, սակայն վարակն էլ շարունակում է նոր մուտացիների ենթարկվել։ Շաբաթներ առաջ սկսեց շրջանառվել կորոնավիրուսի Օմիկրոն շտամի մասին լուրերը։ Հարևան երկրներում նոր շտամով վարակման դեպքեր արդեն արձանագրվել են, սակայն ԱՆ-ից հայտնում են, որ մեզ մոտ Օմիկրոնով վարակման դեպք այս պահին չկա։

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն օրերս նշել է, որ այս երկու տարվա մեջ հասկանալի է դարձել, որ կորոնավիրուսի ալիքները ունենում են սրացումներ և հետո ունենում է ռեմիսիա (նվազում)։ Հայտնեց, որ այս պահին ևս, դելտայից հետո նկատվում է նվազում և այդ ռեմիսիայի շրջանը մենք պետք է օգտագործենք՝ պատվաստվենք։

«Այսօր տարբեր շրջանակներում քննարկվում է որ Օմիկրոնն ավելի ուժեղ և մուտացված է, քան Դելտան, ավելի հեշտ է վարակվելը և կան թեզեր, որ կոնկրետ Օմիկրոնի համար խթանիչ դեղաչափ ստանալու դեպքում պաշտպանվածությունը բարձրանում է, այդ պատճառով ընդունեցինք օրենք և չափորոշիչը փոխվեց հստակ սխեմաներով, թե որի դեպքում որ պատվաստանյութով կարող են ստանալ խթանիչ բուստեր դեղաչափը»,-նշեց Ջումայանը։ Ընդգծեց, որ վերջինս կայքում տեղադրված է, և 700-ից ավել մարդ արդեն ստացել է խթանիչ բուստեր դեղաչափը։ 

Սակայն, պետք է փաստել, որ համեմատելով մի քանի շաբաթ առաջվա տվյալները՝ հիմա վարակի նվազման միտում է նկատվում։ Մահացության առումով ևս կարելի է նվազում արձանագրել, գուցե հենց վարակելիության քիչ թվով է պայմանավորված, կամ միգուցե հենց պատվաստումով։ Ջումայանի խոսքով՝ այնուամենայնիվ, վիրուսի ագրեսիվությունը չի նվազում․ 

«Դելտայի ժամանակ մենք տեսանք, որ շատ ավելի ագրեսիվ է, քան նախորդ ալիքները և ցավոք սրտի, մահացության թվերը բարձրացան, բայց այն կանխատեսումներն ու փորձարկումները , որ արդեն ունեն այն երկրները, որտեղ Օմիկրոնի դեպքեր են հաստատվել, նրանք պատվաստման խթանիչ դեղաչափի հետ կապված տեսնում են շատ դրական դինամիկա»,— ընդգծեց նախարարի տեղակալը։

Նրա պնդմամբ՝ պատվաստումն օգնում է անգամ Օմիկրոնի պարագայում և պաշտպանվածությունը մեծանում է հենց այդ խթանիչ դեղաչափ ստանալու դեպքում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ