Գլխավոր էջ Նորություններ Կոտայքի մարզում երեխա է մահացել

Կոտայքի մարզում երեխա է մահացել

1457
0

Հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր-Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակից բժիշկների հերթապահ խումբը անգիտակից վիճակում «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի, որտեղ պարզվել է, որ երեխան մահացած է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Նոր-Հաճն քաղաքի բնակիչ՝ 4.5 ամսական տղա էր, որի մայրը ցանկացել է կերակրել և նկատել է, որ երեխան չի շնչում։

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաատվում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ