Գլխավոր էջ Հարցազրույցներ Արևածաղկի սերմեր ուտե՞լ, թե՞ ոչ. Պարզաբանում է ստոմատոլոգը

Արևածաղկի սերմեր ուտե՞լ, թե՞ ոչ. Պարզաբանում է ստոմատոլոգը

40403
0

Քչերը կգտնվեն, որ չեն սիրի արևածաղկի սերմեր: Հատկապես, որ դրանք բացի համեղ լինելը, նաև օգտակար հատկություններ ունեն: Բայց պետք չէ մոռանալ, որ արևածաղիկի սերմերի չարաշահումը կարող է վնասել առողջությունը: Ամենը արևածաղկի սերմերի մասին MedMedia.am-ը պարզել է բժիշկ-ստոմատոլոգ Շուշան Հասրաթյանից:

«Արևածաղկի բոված սերմերն իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոլաթթու, որոշ քանակությամբ նաև վիտամիններ A,B, և C»,-ասաց բժշկուհին: Սական պետք չէ անտեսել արևածաղկի վնասակար ազդեցությունները: «Արևածաղկի օգտագործումն առաջացնում է միկրոճաքեր, որոնք հետագայում բարենպաստ միջավայր են ստեղծում բերանի խոռոչի միկրոբների համար: Դրանք էլ իրենց հերթին խթանում են կարիոս խոռոչների առաջացումն ու կարեսի բարդացումը»,-ասաց բժշկուհին և շեշտեց, որ սկզբնական շրջանում էմալի վրա փոփոխությունը աննկատ է լինում և ընթանում է անսիմպտոմ:

Վերջինս նաև համոզմունք հայտնեց, որ երբեմն սովորական արևածաղկի սերմերը ատամի կորստի պատճառ են դառնում: «Մեկ այլ վտանգ ևս. եթե սերմերը ներհրվել են միջատամնային հատված, ապա կարող են առաջացնել լնդի բորբոքում։ Հետագա բարդություններից խուսափելու համար հարկավոր է հեռացնել օտար մարմինը ֆլոսի օգնությամբ»,-ասաց Շուշան Հասրաթյանն ու շարունակեց. «Լնդի տրավմայի հետևանքով կարող է առաջանալ պտկիկների հիպերտրոֆիա (գերաճ), ատրոֆիա (հետաճ) և լնդերի արյունահոսություն»: Ստոմատոլոգը միաժամանակ շեշտադրեց այն ախտանիշները, որոնք «խոսում» են լնդերի բորբոքման մասին.

1. Կարմրություն

2. Այտուց

3. Զգայության բարձրացում

4. Աարյունահոսություն

5. Տհաճ հոտ

6. Թարախային արտահոսք

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ