Գլխավոր էջ Գլխավոր Մեկ օրում իրականցվել է 733 ստուգայց

Մեկ օրում իրականցվել է 733 ստուգայց

918
0

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 27-ի դրությամբ իրականացվել է 73 770 ստուգում, որից միայն 733-ը՝ նշված օրը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ