Գլխավոր էջ Գլխավոր Հակաբիոտիկներ․ ի՞նչ հետևանք կարող է ունենալ դեղամիջոցի անհարկի օգտագործումը

Հակաբիոտիկներ․ ի՞նչ հետևանք կարող է ունենալ դեղամիջոցի անհարկի օգտագործումը

58325
0

Ո՞ր դեպքերում է պետք կիրառել հակաբիոտիկներ, որո՞նք են այդ դեղամիջոցների հակացուցումները և ի՞նչ վտանգ կա դրանց անհարկի կիրառումից։ Այս և այլ հարցերին պատասխանել է վարակաբան Արմեն Օհանյանը։

Ի՞նչ դեղամիջոցներ են  հակաբիոտիկները։

—  Հակաբիոտիկները դեղերի խումբ է, որը ի վիճակի է սպանել բակտերիաներին կան կանգնեցնել նրանց աճը։

-Ե՞րբ է ցուցվում հակաբիոտիկներ օգտագործել։

— Հակաբիոտիկները կիրառվում են երկու նպատակով՝ առաջինը բուժելու համար առկա բակտերիալ վարակը, երկրորդը՝ կանխելու համար բակտերիալ վարակը։

Որո՞նք են հակաբիոտիկների օգտագործման ամենատարածված սխալները։

-Ամենատարածված սխալը, երբ այն կիրառվում է բուժելու համար հիվանդություններ, որոնց դեպքում անարդյունավետ է, օրինակ՝ վիրուսային վարակները, ձգձգվող հազը։

Հակաբիոտիկների սխալ օգտագործումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

— Հակաբիոտիկների օգտագործումը ժողովրդի շրջանում, հիմնականում ասոցացվում է հակաբիոտիկակայունության զարգացման հետ և այդ պատճառով շատերը շարունակում են օգտագործել հակաբիոտիկներն անհարկի, կարծելով թե այդ պահին սեփական օրգանիզմին վնաս չեն հասցնի։ Իրականությունը սակայն այլ է։ Հակաբիոտիկներն ունեն բավականին շատ կողմնակի ազդեցություններ (իմիջայլոց ավելի շատ քան ցանկացած պատվաստանյութ)։ Մասնավորապես, կարող են առաջացնել մարսողական համակարգի խնդիրներ, ընդհուպ կլոստրիդիալ վարակի առաջացում (այս հիվանդությունը կարող է լինել մահացու), նպաստում են այլ վարակներով հիվանդանալուն՝ օրինակ սնկային հիվանդությունների ռիսկն են մեծացնում։ Կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, ընդհուպ անֆիլակտիկ շոկ, կարող են բերել արյան համակարգի խնդիրների, լյարդի և երիկամների վնասման և շատ այլ խնդիրների։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ