Գլխավոր էջ Նորություններ 3 կարևոր վիտամին օրգանիզմի նորմալ աշխատանքի համար

3 կարևոր վիտամին օրգանիզմի նորմալ աշխատանքի համար

942
0

ԱՄՆ Քլիվլենդ քաղաքից բժիշկ-սննդաբան Ջուլիա Զումպանոն նշել է 3 կարեւոր վիտամիններ օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, հաղորդում է Heilpraxisnet-ը:

Նրա խոսքով՝ օրգանիզմին անհրաժեշտ է C վիտամին, քանի որ այն խթանում է իմունային համակարգի աշխատանքը, իսկ դրա պակասի ժամանակ մարդը սովորաբար ընկալունակ է դառնում տարբեր հիվանդությւոնների հանդեպ: Նա խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել այդ վիտամինով հարուստ մթերքներ՝ նարինջ, թուրինջ, մանդարին, ելակ, պղպեղ, սպանախ, կաղամբ  եւ բրոկոլի:

Բացի այդ, առողջությունը պահպանելու համար կարեւոր է վիտամին B6-ի օգտագործումը: Այն կարելի է ստանալ թռչնամսի, ձակն, բանջերեղենի օգտագործումից:

Երրորդ կարեւոր վիտամինը Еվիտամինն է, եւ դրա պակասը կարելի է լրացնել ընկույզ, սպանախ օգտագործելով:

Մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել սննդային հավելումներից եւ անհրաժեշտ վիտամիններ ստանալ բալանսավորված սննդի օգնությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ