Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Աշխարհի 2.2 միլիարդ երեխաների գրեթե կեսը գտնվում է «ծայրահեղ բարձր ռիսկի» տակ

Աշխարհի 2.2 միլիարդ երեխաների գրեթե կեսը գտնվում է «ծայրահեղ բարձր ռիսկի» տակ

295
0

Աշխարհի 2.2 միլիարդ երեխաների գրեթե կեսը գտնվում է կլիմայի փոփոխության հետևանքների «ծայրահեղ բարձր ռիսկի» տակ, այդ թվում` ջերմոցային վնասակար գազերի, ջրհեղեղների եւ ջերմային ալիքների ազդեցության: Այս մասին ասված է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) զեկույցում:

Աշխարհում մոտ 1 միլիարդ երեխա ապրում է 33 երկրներից մեկում, որոնք կլիմայական փոփոխությունների նկատմամբ ամենախոցելիների թվում են:

Մարդասիրական օգնության միջազգային գործակալությունը որոշում է կայացրել` հիմնվելով Երեխաների համար կլիմայական ռիսկի ինդեքսի վրա, որը չափում է երեխաների խոցելիությունը կլիմայական ցնցումների, այդ թվում` շոգի, ցիկլոնների, երաշտների եւ ջրհեղեղների առջեւ:

ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ երկրների թվում, որտեղ երեխաներն առավել խոցելի են, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Չադը, Նիգերիան, Գվինեան եւ Գվինեա-Բիսաուն են:

Զեկույցում նաեւ նշվում է, որ մոլորակի գրեթե յուրաքանչյուր երեխա ենթարկվում է առնվազն մեկ կլիմայական եւ բնապահպանական վտանգի, ցնցումների կամ սթրեսների, այդ թվում` օդի աղտոտվածության եւ ջրի պակասի պատճառով:

News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ