Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բայդենները մտադիր են ստանալ COVID-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը

Բայդենները մտադիր են ստանալ COVID-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը

310
0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը նախատեսում են սեպտեմբերի վերջին երրորդ անգամ պատվաստել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդը ABC News-ին տված հարցազրույցում։

«Մենք կստանանք խթանող դոզաներ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Բայդենը հիշեցրել է, որ ինքն ու իր կինն անցյալ տարվա դեկտեմբերին պատվաստվել են COVID վարակի դեմ, «և այդ պահից շատ ժամանակ է անցել»:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, սեպտեմբերի 20 -ից ԱՄՆ իշխանությունները մտադիր են երրորդ դոզան առաջարկել վիրուսից պաշտպանվածությունը բարձրացնելու համար այն ամերիկացիներին, ովքեր ներարկում են ստացել պատվաստման արշավի սկզբում։

Երկրի առողջապահական մարմինները պաշտպանում են Սպիտակ տան նման ծրագիրը և պնդում են, որ ԱՄՆ-ը կարող է շարունակել և՛ կիսել պատվաստանյութերն այլ երկրների հետ, և՛ պատվաստել ամերիկացիներին։

Այս հարցում բժիշկները հղում են կատարում գիտական ​​տվյալներին, ըստ որոնց՝ պատվաստանյութի երրորդ (ուժեղացուցիչ) դոզան անհրաժեշտ է լիարժեք պատվաստումից 8 ամիս անց՝ «Դելտա» շտամի տարածման և իմունիտետի թուլացման պայմաններում:

Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ