Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Դոնեցկի և Դոնի Ռոստովի բժիշկները չեն համարձակվել վիրահատել Դմիտրի Ռոգոզինին

Դոնեցկի և Դոնի Ռոստովի բժիշկները չեն համարձակվել վիրահատել Դմիտրի Ռոգոզինին

54797
0

Դոնեցկի և Դոնի Ռոստովի բժիշկները չեն համարձակվել վիրահատել «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավար վիրավոր Դմիտրի Ռոգոզինին՝ վնասվածքի բարդության պատճառով։
Նրան կտեղափոխեն Մոսկվա, այս մասին հայտնել է«Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավարի օգնականը։

Նա նշել է, որ դեռ Դմիտրի Ռոգոզինին չեն վիրահատել․

«Դոնեցկի և Դոնի Ռոստովի բժիշկները չեն համարձակվել կատարել վիրահատությունը՝ հաշվի առնելով դրա բարդությունը: Մոսկվա տեղափոխվելուց հետո բժիշկների խորհուրդը որոշում կկայացնի բժշկական օգնության անհրաժեշտության մասին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հարվածը հասցվել է Դոնեցկի հյուրանոցին, որտեղ գիշերը տեղի է ունեցել Ռոգոզինի մասնակցությամբ հանդիպումը։ Նա հոսպիտալացվել է ողնաշարի շրջանում ականի բեկորով։ Ավելի ուշ տեղի բժիշկները հայտնել են, որ օտար մարմինը հեռացնելու հնարավորություն չեն տեսնում։ Ավելի ուշ նա և ևս երկու տուժածներ տեղափոխվել են Դոնի Ռոստովի հիվանդանոց։

Ռոգոզինը հայտնել է, որ հարվածը հասցվել է «նեղ շրջապատում աշխատանքային հանդիպման ժամանակ»։ «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավարը վերջին մի քանի ամիսներին ապրել է այս հյուրանոցում, և ութ տարի Ուկրաինայի զինված ուժերը երբեք չեն գնդակոծել նշված վայրը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ