Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ՔՈՎԻԴԻ ՆԱՀԱՆՋԸ․ նոր դեղամիջոց, զրոյական մահեր

ՔՈՎԻԴԻ ՆԱՀԱՆՋԸ․ նոր դեղամիջոց, զրոյական մահեր

55365
0

Արդեն տևական ժամանակ է աշխարհում կորոնավիրուսային պատկերը հուսադրող է, իսկ Հայաստանում արդեն շաբաթներ շարունակ չեն գրանցվում քովիդից մահվան դեպքեր: Թվերի նվազմանը նպաստել է պատվաստումները , թե բնական իմունիզացիան, այսինքն՝ մարդիկ վարակվել-լավացել են, այսպիսով՝ ստեղծելով բնական իմունիտետ:

«Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը Medmedia.am-ի հետ զրույցում նշել էր, որ քովիդն այսօր անցել է սովորական շնչառական վարակների շարքը, բնակչությունը գնացել՝ բնական իմունիզացիայի․

Նշենք, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է քովիդի  91 նոր դեպք, կատարվել է 2386 թեստավորում,ցավոք ունենք 2 մահվան դեպք     :

Չնայած, որ քովիդ դեպքերի նվազման ենք գնում և գրեթե մահվան դեպքեր չունենք, այդուհանդերձ՝ պատվաստումային գործընթացը շարունակվում է․ դեկտեմբերի 4-ի դրությամբ կատարվել է 2 275 346 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 155 126,  երկու դեղաչափ ստացած անձինք` 1030292,  բուստեր` 83 842:

«Սկզբում, երբ կորոնավիրուսը ի հայտ եկավ, նենգ ու անհասկանալի վիրուս էր, որը բազմաթիվ մուտացիաների ենթարկվեց և կյանքեր խլեց: Քովիդն իր կենսունակությունը պահելու համար մուտացիաների է ենթարկվում, մենք անընդհատ պայքարելով դրա դեմ, ստեղծեցինք դեղորայք, հիվանդացանք մի քանի անգամ, ձեռք բերեցինք իմունիտետ և հետպատվաստումային իմունիտետ, և վիրուսը կամաց-կամաց իր ուժը կորցրեց»,-նշել է Լամարա Մանուկյանը:

Ի դեմ, Դանա-Ֆարբեր քաղցկեղի ինստիտուտի, Բոստոնի համալսարանի, Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի, Կոլորադոյի պետական ​​համալսարանի գիտնականները դեղամիջոց են մշակել, որն արդյունավետորեն չեզոքացնում է օմիկրոնի շտամը և կորոնավիրուսի շատ տարբերակներ: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Փորձերը ցույց են տվել, որ երբ որոշակի սպիտակուցի բեկորն ակտիվանում է, դեղամիջոցն ավելի սերտորեն ինտեգրվում է վիրուսին և ավելի երկար է պահպանվում օրգանիզմում: Միևնույն ժամանակ, դեղամիջոցն ինքնին անդառնալի փոփոխություններ է առաջացնում վիրուսի կառուցվածքում. այն վնասում է հասկի սպիտակուցներին այնպես, որ պաթոգենը կորցնում է բջջային մակերեսի ACE2 ընկալիչին կապվելու ունակությունը և չի կարող վարակել այն:

Քանի որ կորոնավիրուսի շտամների մեծամասնությունը վարակի համար պահանջում է փոխազդեցություն ACE2-ի հետ, դեղամիջոցն արդյունավետ է բոլոր առկա շտամների և պոտենցիալ նույնիսկ ապագայի համար:

DF-COV-01-ը դեռ չի փորձարկվել մարդկանց վրա, թեև դրա զարգացումը գրեթե ավարտված է: Ներկայումս իրականացվում են նախակլինիկական հետազոտություններ, որոնք անհրաժեշտ քայլ են կլինիկական փորձարկումների հաստատման համար։

Ս․Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ