Գլխավոր էջ Հարցազրույցներ Խալերի հեռացում. Ո՞ր դեպքերում է այն ցուցված

Խալերի հեռացում. Ո՞ր դեպքերում է այն ցուցված

5666
0

Խալերի առկայությունը մարմնի տարբեր հատվածներում կարող է անհարմարության զգացում առաջացնել: Թեև խալերը բնորոշ են մեզնից յուրաքանչյուրին, այսուհանդերձ, դրանց առկայությունը  ոմանց կարող է չանհանգստացնել, իսկ ոմանց դեպքում էլ` նպաստել բացասական փոփոխությունների առաջացմանը:

Ինչպես MedMedia-ի հետ զրույցում նշեց բժիշկ-դերմատոկոսմետոլոգ Օվսաննա Օհանյանը` մարդիկ ավելի ուշադիր են դարձել և հետևողական են, որպեսզի իրենց խալերը կամ նորագոյացությունները վնասող փոփոխությունների չհանգեցնեն:

«Կան հատուկ սարքեր` դերմատոսկոպներ, որի միջոցով հետևում են խալի աճին, փոփոխություններին, մեծանալուն, փոքրանալուն և մգանալուն: Այն  խալերը, որոնք վնասում են և տրավմայի են ենթարկվում, կամ նպաստում են ոչ ցանկալի խնդիրների առաջացմանը, կանոնավոր կերպով հեռացվում են»:

Ըստ բժշկի` այս խնդրով արական և իգական սեռի ներկայացուցիչների դիմելիությունը հավասարվել է, և եթե  դիմում են խալը հեռացնելու համար կատարվում է հետազոտություն  և ըստ ցանկության այն հեռացվում է:

Օվսաննա Օհանյանը նաև նշում է, որ եթե ճիշտ հետազոտություն չկատարվի և չկիրառվի խալի հեռացման ճիշտ մեթոդը, ապա բարդությունների առաջացման հավանականությունը մեծ է:

«Օրգանիզմի ներքին պաթոլոգիաների կամ արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցության հետևանքով գոյացությունները կարող են դառնալ չարորակ: Բայց եթե ձեռնարկվում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ, ապա ռիսկային շեմը իջնում է:

Կան խալեր, որոնք ունեն ցուցումներ հեռացման համար: Դրանք են` տրավմայի  ենթարկվող, վնասվող և կտրուկ աճ ունեցող խալերը: Եթե  հաճախորդը ցանկություն է ունենում փոփոխության ենթարկել իր արտաքինը, կատարվում է խալի հեռացում: Պետք է նշել նաև, որ գործում է խալի հեռացման մի քանի տեսակ: Առաջինը վիրաբուժական հեռացումն է, որը կատարվում է կտրվածքով և երկրորդը`լազերային միջամտությունն է»:

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ