Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարությունը կարող էր ավելի ինտենսիվ հոսքով ինֆորմացնել հանրությանը

Առողջապահության նախարարությունը կարող էր ավելի ինտենսիվ հոսքով ինֆորմացնել հանրությանը

1807
0

«Այս պահին դեղատներում բժշկական դիմակները բացակայում են, բայց դա  հավելյալ խուճապի արդյունքն է, երբ մարդիկ դիմակ են պահեստավորում իրենց տանը։ Սա անիմաստ է, ասեմ ավելին՝ դիմակը 100%-ով չի պաշտպանում վարակից»,- իր ճեպազրույցի ժամանակ ասել է  ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«Մենք ունենք բավականչափ պահեստավորված դիմակներ։ Եվ բացառելու ենք, որ որևէ դեղորայքի կամ բժշկական դիմակի թանկացում լինի»,-ընդգծել է Զեյնալյանը։

Նա նշեց, որ տարբերություն կա էմոցիոնալ ֆոնի ներքո հայտարարարություններ անելու, ժողովրդի մեջ խուճապ տարածելու և ստացված տվյալների հստակ վերլուծության հիման վրա որոշում կայացնելու մեջ։

«Պետք է այս երկուսի կարևորությունը հասկանալ, քանի որ հավելյալ խուճապը վերահսկողությունից հանելու է ամեն ինչ։ Նորից նշեմ, որ սահմանը փակելու որոշումը կայացվել է տվյալների վորլուծության արդյունքում, իսկ մնացածը էմոցիոնալ դաշտից է»,- հավելել է Նարեկ Զեյնալյանն՝ անդրադառնալով կառավարության կայացրած որոշման և Արսեն Թորոսյանի տեսանկյան հակասությանը։

Նա բավարար չգնահատեց Առողջապահության նախարարության աշխատանքը ժողովրդին նոր կորոնավիրուսի մասին իրազեկելու քայլերը։

«Կարծում եմ՝ նախարարությունը կարող էր ավելի ինտենսիվ հոսքով ինֆորմացնել հանրությանը՝ խուճապը մեղմելու նպատակով»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ