Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մեծ Բրիտանիան պատրաստվում է սննդամթերքի դեֆիցիտի

Մեծ Բրիտանիան պատրաստվում է սննդամթերքի դեֆիցիտի

507
0

Մեծ Բրիտանիան պատրաստվում է սննդամթերքի հնարավոր անբավարարության, դրա հետ մեկտեղ արտադրողները վախենում  են աշխատանքի խափանումներից, եթե Ֆրանսիան ուժի մեջ թողնի բեռնափոխադրումների և ուղեւորափոխադրումների արգելքը՝ կորոնավիրուսի նոր հիմնամանրէի տարածումը կասեցնելու նպատակով:

Ֆրանսիայի որոշումը, դադարեցնում է առևտուրը այնպիսի նավահանգիստների միջև, ինչպիսիք են՝ Դուվրը և Կալեն, որոնք ամեն օր ընդոնում են մինչեւ 10 հազար բեռնատարներ: Eurotunnel ընկերությունը՝ երկաթուղային թունելի օպերատորը, որը միացնում է Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, նույնպես դադարեցրել է բեռների և ուղեւորների փոխադրումները: Այդ ամենը տեղի է ունենում սուրբծննդյան տոների ժամանակաշրջանի և ԵՄ-ի մաքսային միությունից դուրս գալու ֆոնին, որն սպասվում է հունվարի 1-ին:
Այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներ այս կամ այն սահմանափակումները մտցրեցին զբոսաշրջության նկատմամբ, բեռնափոխադրումները Մեծ Բրիտանիա եւ այս երկրից դուրս շարունակվել են համավարակի ժամանակաշրջանում՝ ընդհուպ մինչեւ դեկտեմբերի 20-ի երեկոյան: Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի հետ սահմանը փակել էր 48 ժամով, տեղաշարժերի արգելքը լրանում է դեկտեմբերի 22-ին բրիտանական ժամանակով ժամը 23:00-ին (Երևանի ժամանակով 03:00-ին):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ