Գլխավոր էջ Նորություններ Եվրահանձնաժողովի կողմից հաստատվել է Pfizer-ի COVID-19-ի դեմ պատվաստանյութը

Եվրահանձնաժողովի կողմից հաստատվել է Pfizer-ի COVID-19-ի դեմ պատվաստանյութը

678
0

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել շուկայում Pfizer-ի և BioNTech-ի կողմից մշակված նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործմանը, հաղորդել է հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Twitter-ի իր էջում:

«Այսօր մենք կարևոր գլուխ ենք ավելացնում Եվրոպայի հաջողության պատմությանը՝ եվրոպացիների համար հասանելի դարձնելով COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը»,- գրել է ֆոն դեր Լյայենը:

Հանձնաժողովի ղեկավարի խոսքով, պատրաստուկը հավասար պայմաններով հասանելի կլինի ԵՄ բոլոր երկրներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութին գրանցման ժամանակավոր վկայագիր է տվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ