Գլխավոր էջ Նորություններ COVID-ի նոր մուտացիան ազդու՞մ է հիվանդության ծանրության վրա

COVID-ի նոր մուտացիան ազդու՞մ է հիվանդության ծանրության վրա

389
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որևէ ապացույց չունի, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիան ազդում է հիվանդության ծանրության վրա: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս հիվանդության հետ կապված ծարության աճի որևէ ապացույց ներկա պահին չկա»,- ասել է Ռայանը:

Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոքը հայտարարել է, որ բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի նոր, մուտացիայի ենթարկված տեսակ են հայտնաբերել, որն ավելի արագ է տարածվում, քան արդեն հայտնի շտամները:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 70%-ով ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս տեսակները:

Մեծ Բրիտանիայում 2 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 67 հազար մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ