Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բնակչության 70 տոկոսը չի ցանկանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել

Բնակչության 70 տոկոսը չի ցանկանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել

469
0
In this photograph taken on September 2, 2020, workers pack syringes at the Hindustan Syringes factory in Faridabad. - India's biggest syringe manufacturer is ramping up its production to churn out a billion units, anticipating a surge in demand as the global race to find a COVID-19 coronavirus vaccine heats up. (Photo by SAJJAD HUSSAIN / AFP) (Photo by SAJJAD HUSSAIN/AFP via Getty Images)

Հնդկաստանի բնակչության շուրջ 70 տոկոսը չի պատրաստվում պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այդ մասին կիրակի հաղորդել է The Indian Express թերթը՝ հղում անելով հասարակական կարիծիքի հարցման տվյալների վրա, որն անցկացվել է դեկտեմբերին:

Պարբերականի հաղորդմամբ՝ հիմնական պատճառները սահմանափակ տեղեկատվությունն է, ինչպես նաեւ համոզմունքը, որ իմունիտետի բարձր մակարդակը կպաշտպանի վարակից:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 18 հազար մարդ, այն անցկացվել է Հնդկաստանի 242 շրջաններում: Հարցմանը մասնակցած բուժաշխատողների 45 տոկոսը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ցանկության մասին, մինչդեռ այդ խմբի 55 տոկոսը որոշել է հետաձգել պատվաստումը կամ դեռեւս որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ:

Դեկտեմբերի 18-ին Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը երկրում կլինի անվճար եւ կամավոր հիմունքներով:

Հնդկաստանում անցկացվում են կորոնավիրուսի դեմ վեց պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները: Դրանցից մեկը ռուսական «Սպուտնիկ V»-ն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ