Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Անգլիայում չորրորդ աստիճանի սահմանափակումներ կկիրառվի

Անգլիայում չորրորդ աստիճանի սահմանափակումներ կկիրառվի

416
0

Անգլիայի հարավ-արևելքում և Լոնդոնում կորոնավիրուսային իրավիճակը պահանջում է չորրորդ աստիճանի սահմանափակումներ կիրառել։

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է ТАСС-ը:

Սահմանափակումներ խստացնելու անհրաժեշտություն, ըստ Ջոնսոնի, ի հայտ է եկել կորոնավիրուսի տարածման տեմպերի կտրուկ մեծացման պատճառով, ինչը նկատվել է կորոնավիրուսի գենետիկային նոր տեսակի հայտնաբերվելուց հետո:

«Նոր սահմանափակումներ կիրակի օրվանից կսահմանվեն համաճարակային առավել բարդ վիճակում գտնվող շրջաններում՝ Լոնդոնի տարբեր հատվածներում, Անգլիայի հարավ-արևելքում և արևելքում, որտեղ այս պահին սահմանափակումների երրորդ աստիճան է գործում»,- ասել է Ջոնսոնը:

Սրանով սահմանափակվելու է առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքով չզբաղվող խանութների, գեղեցկության սրահների, մարզասրահների աշխատանքը, իսկ ավելի վաղ նման սահմանափակում էր սահմանվել ռեստորանների, փաբերի և սրճարանների դեպքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ