Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին Սերբիա մուտք գործելու խիստ սահմանափակումներ կլինեն

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին Սերբիա մուտք գործելու խիստ սահմանափակումներ կլինեն

554
0

Սերբիայի կառավարությունը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների ընթացքում մուտքը երկիր սահմանափակելու որոշում է կայացրել, հաղորդում է ТАСС-ը:

Սահմանափակումը գործելու է դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 10-ը:

Սերբական Սփյուռքի ներկայացուցիչները, որոնց թիվը հասնում է մոտ 1.7 միլիոնի, սովորաբար տոնական օրերին ժամանում են Սերբիա: Որպեսզի հնարավոր լինի զանգվածային վարակման դեպքերից խուսափել, ինչպես եղավ գարնանը, Սերբիայի իշխանությունները արգելել են մուտքը երկիր առանց կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական պատասխան ունենալու, որի 48 ժամը լրացած չի լինի: Սա վերաբերում է նաև օտարերկրացիներին:

Սերբիայում մեկ օրում կորոնավիրուսով 3888 մարդ է վարակվել, մահացել է 52-ը, իսկ մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2632-ի:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ