Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ամանորին Իտալիան «կարմիր գոտի» կդառնա

Ամանորին Իտալիան «կարմիր գոտի» կդառնա

358
0

Ամանորյա տոների ընթացքում՝ դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը, ամբողջ Իտալիան կդառնա «կարմիր գոտի»:Երկրում նախատեսվում է համապետական կարանտին մտցնել, ինչպես դա արվել էր դեռ մարտին: Այս որոշման մասին ուրբաթ օրը հայտարարել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ամբողջ Իտալիան «կարմիր գոտի է դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը: Սա ենթադրում է տանից անհարկի դուրս գալու արգելք»,-ասել է նա:

Նշվում է, որ բոլոր խանութները փակ կլինեն, բացառությամբ մթերային խանութների և դեղատների: Արգելվում է մարզից մարզ տեղափոխվել: Բարերը և ռեստորանները ևս չեն գործի:

Վարչապետը հավելել է, որ դեկտեմբերի 28-ից դեկտեմբերի 30-ը և հունվարի 4-ը թույլատրվում են նվազագույն զիջումներ: Մասնավորապես, խանութները կկարողանան բացվել (մինչև 21:00) և հնարավոր կլինի լքել մշտական բնակության քաղաքը: Այնուամենայնիվ, ցանկացած տեղափոխություն պետք է հիմնավորված լինի:

Հիշեցնենք՝ հունվարի 21-ից կառավարությունն արդեն իսկ արգելել էր շրջանների միջև տեղաշարժը, ինչպես նաև պարետային ժամ էր սահմանել, այդ թվում ՝ Ամանորի նախօրեին: Նախկին հրամանագրի համաձայն, ռեստորանները կարող էին աշխատել ճաշի ժամին, Սուրն ծննդյան օրը և հունվարի 1-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ