Գլխավոր էջ Նորություններ Բեռլինի կինոփառատոնը համավարակի պատճառով կանցկացվի երկու հարթակում

Բեռլինի կինոփառատոնը համավարակի պատճառով կանցկացվի երկու հարթակում

319
0

Բեռլինի ամենամյա միջազային կինոփառատոնը, որն ավանդաբար տեղի է ունենում փետրվարի վերջին, համավարակի պատճառով կանցկացվի երկու հարթակում՝ առցանց և կենդանի: 2021-ի մարտին օնլայն ձևաչափով տեղի կունենա փառատոնի ինդուստրիալ հատվածը, իսկ հունիսին ֆիլմերի բաց ցուցադրություններ կլինեն հանրության լայն շրջանակի համար:

Մրցութային ֆիլմերի ընտրության ընթացիկ գործընթացը շարունակվելու է: Ծրագիրը հրապարակվելու է փետրվարին և մարտին ներկայացվելու է առցանց եվրոպական կինոշուկայում:

Միջազգային ժյուրին դիտելու է կինոնկարները Բեռլինում և ընտրելու է մրցանակակիրներին: Ընտրված ֆիլմերն ամռանը ներկայացվելու են հանրությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ