Գլխավոր էջ Նորություններ Բայդենն ու նրա տիկինը կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ․ ՏԱՍՍ

Բայդենն ու նրա տիկինը կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ․ ՏԱՍՍ

355
0

Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ ընտրված նախագահ Բայդենն ու նրա տիկինը կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ, հայտնել է դեմոկրատի անցումային թիմի խորհրդական Ջեն Փսակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ընտրված նախագահ Ջո Բայդենն ու բժիշկ Ջիլ Բայդենը կստանան կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը երկուշաբթի Դելավեր նահանգում»,-տեղեկացրել է Փսակին: Հաջորդ շաբաթ կպատվաստվեն նաեւ ընտրված փոխնախագահ Կամալա Հարիսն ու նրա ամուսինը:

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայություններին կից սննդամթերքի եւ դեղորայքի որակի հարցերով վարչությունը հաստատել է Pfizer եւ BioNTech ընկերությունների ստեղծած պատվաստանյութը: Դեղամիջոցի արդյունավետությունը կազմում է 95 տոկոս երկրորդ դեղաչափի ներարկումից հետո, ուստի յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է երկու դեղաչափ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ