Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսը ծնկի է իջեցրել ԱՄՆ-ին․ NBC News

Կորոնավիրուսը ծնկի է իջեցրել ԱՄՆ-ին․ NBC News

334
0

Կորոնավիրուսային վարակի համաճարակը ծնկի է իջեցրել ԱՄՆ-ին՝ աշխարհի ամենահզոր եւ հարուստ երկրին, հաղորդում է NBC News-ը:

ԱՄՆ-ում գրանցվել է 300 հազար մահ ավելի քան 15 միլիոն հաստատված դեպքերից: Ամերիկացիների հույսերը, որ երկիրը կներդնի վարակի դեմ պայքարի համար իր բոլոր հսկայական ֆինանսական եւ ինտելեկտուալ հնարավորությունները, ինչպես նաեւ տեխնոլոգիական հզորությունը, չեն արդարացել:

Կորոնավիրուսի բռնկումն ազդել է համակարգային խնդիրների ամբողջ շրջանակի վրա։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ ֆինանսավորումը, գյուղատնտեսական շրջաններում եւ աղքատ բնակավայրերում ենթակառուցվածքը քայքայվում է, անհրաժեշտ տնտեսական օգնությունը արգելակվում է օրենսդրության կողմից, բազմաթիվ ամերիկացիներ չունեն նաեւ բժշկական ապահովագրություն, հասարակությունը քայքայվում է մշակութային պատերազմի եւ «ցեղամիջյան թշնամանքի» պատճառով, նշում են լրագրողները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ