Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մակրոնը կորոնավիրուսով վարակվելուց հետո պատմել է իր ինքնազգացողության մասին

Մակրոնը կորոնավիրուսով վարակվելուց հետո պատմել է իր ինքնազգացողության մասին

336
0

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, որն օրերս կորոնավիրուսով է վարակվել, Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ հավաստիացրել է, որ իրեն լավ է զգում, բայց հոգնածություն և գլխացավ ունի։

«Ես նույն ախտանշաններն ունեմ, ինչ երեկ, այսինքն՝ հոգնածությունն ու գլխացավ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը և աջակցության և սիրալիր մաղթանքների համար շնորհակալություն հայտնել բոլորին:

Մակրոնը  կոչ է արել բոլորին շարունակել պահպանել նախազգուշական միջոցները։

«Երեկ իմ թեստի պատասխանը դրական էր, ինչը խոսում է այն մասին, որ վիրուսով կարող է վարակվել ցանկացած ոք։ Ես շատ զգույշ եմ, պահպանում եմ սոցիալական հեռավորություն և չնայած դրան, վարակվել եմ վիրուսով, հնարավոր է՝ ինչ-որ անփութության, կամ էլ՝ անհաջողության պատճառով»,-նշել է Ֆրանսիայի նախագահը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ