Գլխավոր էջ Նորություններ Հայաստանը կրկին հայտնվել է ՈՒկրաինայի «կարմիր» ցուցակում

Հայաստանը կրկին հայտնվել է ՈՒկրաինայի «կարմիր» ցուցակում

567
0
Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Ըստ այդմ, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության “կարմիր” ցուցակում։Այս մասին հայտնում ՈՒկրաինայում ՀՀ դեսպանությունը ։
Հետևաբար, Հայաստանից ժամանող բոլոր ուղևորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն լեզվով, կնքված, ստորագրած) կամ Ուկրաինայի տարածքում անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում։
Ինքնամեկուսացումից դուրս գալու համար հնարավոր է թեստավորում անցնել նաև Ուկրաինայի տարածքում։
Բացի թեստի արդյունքից Ուկրաինա մուտք գործելու համար անհրաժեշտ է նաև COVID-19 ծածկող ապահովագրություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ