Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ը թույլատրել է Moderna ընկերության արտադրած պատվաստանյութի կիրառումը

ԱՄՆ-ը թույլատրել է Moderna ընկերության արտադրած պատվաստանյութի կիրառումը

370
0

ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը (FDA) թույլատրել է երկրում կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության արտադրած պատվաստանյութի կիրառումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով վարչության տարածած հաղորդագրությանը:

Նշվում է, որ պատվաստանյութի կիրառումը շտապ կարգով թույլատրվել է 18 տարեկանից բարձր անձանց:

«Այժմ, երբ COVID-19-ի պրոֆիլակտիկայի համար թույլատրված է երկու պատվաստանյութ, FDA-ը ևս մեկ կարևորագույն քայլ է ձեռնարկել օրական մեծաթիվ հոսպիտալացումների պատճառ դարձած համավարակի դեմ պայքարում»,- ասել է վարչության ղեկավար Սթիվեն Խանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ