Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ադրբեջանը Ռուսաստանի հետ ցամաքային ճանապարհը կփակի

Ադրբեջանը Ռուսաստանի հետ ցամաքային ճանապարհը կփակի

453
0
Ադրբեջանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը Ռուսաստանի հետ ցամաքային ճանապարհը կփակի։ Որոշումը պայմանավորված է երկու երկրներում   COVID-19-ի  դեպքերի աճով և Ադրբեջանում կարանտինային խիստ ռեժիմով։ Այս մասին Ռիա նովոստիին հայտնել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատնից։
Դիվանագիտական ներկայացուցչությունում նաև Ադրբեջանի քաղաքացիներին կոչ են արել ,սահմանը հատելու նպատակով, խուսափել դեպի Դաղստան ուղևորություններից։
«Հաշվի առնելով ,որ ձմեռ է, եղանակային անբարենպաստ պայմաններ են, ենթակառուցվածքները բացակայում են և խնդիրներից զերծ մնալու համար դեսպանատունը  Ադրբեջանի հանրապետության քաղաքացիներին հորդորում է՝ սահմանը հատելու նպատակով,  խուսափել դեպի Դաղստան ուղևորություններից»,- հայտնում են դեսպանատնից։
Համաձայն Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբի տվյալների, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 191,46 հազարի։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Ադրբեջանում նախատեսված է սկսել հաջորդ տարվա սկզբին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ