Գլխավոր էջ Նորություններ ՍԱՏՄ ստուգումներ Կոտայքի մարզում

ՍԱՏՄ ստուգումներ Կոտայքի մարզում

369
0

Կոտայքի մարզի մանկապարտեզներն ու դպրոցները Covid-անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ պահպանում են առանց թերացումների. սա են փաստում ԱԱՏՄ ստուգայցերը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկման տիրույթում եղել են նաև Գեղարքունիքի մարզպետարանն ու Գավառի դատարանը։ Արձանագրվել են որոշ թերություններ. մարզպետարանում, մասնավորապես, ջերմաչափումը երկուսի փոխարեն օրական մեկ անգամ է իրականացվել:
Ստուգայցեր են ընթացել նաև միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտում, մանրամեծածախ առևտրի կետերում: Հանձնարարական է տրվել առաջնորդվել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված նորմերով:
ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցին զուգահեռ շարունակել են իրազեկման միջոցառումները, ինչպես նաև իրազեկման թերթիկներ են փակցրել հաստատություններում և ուղևորատար տրանսպորտում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ