Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կոնգրեսի անդամները կորոնավիրուսի դեմ կպատվաստվեն առաջին փուլում

Կոնգրեսի անդամները կորոնավիրուսի դեմ կպատվաստվեն առաջին փուլում

323
0

ԱՄՆ Կոնգրեսի անդամները կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստվել պատվաստանյութի կիրառման առաջին փուլում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոնգրեսի բժիշկներին:

Բժիշկ Բրայան Մոնահանը կոնգրեսականներին հղած նամակում նշել է, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում իրեն իրազեկել են, որ Կոնգրեսին տրամադրվելու են COVID-19-ի դեմ պատվաստանյութի որոշակի քանակությամբ դեղաչափեր կառավարության անխափան գործունեությունն ապահովելու վաղեմի պահանջների բավարարման համար:

«Ձեզ իմ խորհուրդը բացարձակապես միանշանակ է՝ այս պատվաստանյութի ստացումը հետաձգելու պատճառներ չկան: Օգուտը շատ ավելի է գերազանցում ցանկացած ոչ մեծ ռիսկից»,- նշված է Մոնահանի նամակում:

Սենատում մեծամասնության ղեկավար Միթչ ՄըկՔոնելը եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ավելի վաղ հայտարարել էին, որ իրենք մի քանի օրից կպատվաստվեն:

News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ