Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութը հաստատվել է

Կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութը հաստատվել է

329
0

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութը հաստատվել է, մատակարարումները կսկսվեն առանց հապաղելու։

Moderna-ի ներկայացուցիչը Bloomberg-ի հետ զրույցում ասել է, որ ընկերությունը պլանավորում է ԱՄՆ-ին ապահովել մինչև 20 միլիոն չափաբաժնի արտադրանք դեկտեմբերին և 85-100 միլիոն չափաբաժին էլ` 2021 թվականի առաջին եռամսյակում։

Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը, որի համահիմնադիրներից է ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, առաջիններից է սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքները։ Դեղամիջոցը համարվում է առաջատարներից մեկը, դրա արդյունավետությունը գնահատվում է 94,5 տոկոս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ