Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Դպրոցների բաց կամ փակ լինելը կապ չունի կորոնավիրուսի վարակակիրների թվի աճի հետ․...

Դպրոցների բաց կամ փակ լինելը կապ չունի կորոնավիրուսի վարակակիրների թվի աճի հետ․ ՅՈՒՆԻՍԵՖ

436
0

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնում է հետաքրքրական տեղեկատվություն, կապված, կարանտինի ընթացքում դպրոցների փակման հետ։

Կառույցը կոչ է անում դպրոցների վերաբացումը համարել առաջնահերթություն, միջոցներ ձեռնարկել դասասենյակները հնարավորինս անվտանգ դարձնելու և պետական մակարդակով դպրոցների փակումից խուսափելու համար:

Կորոնավիրուսով պայմանավորված դպրոցների փակման հետևանքով տուժած դպրոցականների թիվը հասնում է  90 միլիոնի։

«Փաստերը ցույց են տալիս, որ այս համավարակի տարածման հիմնական շարժիչները դպրոցները չեն: Այնուամենայնիվ, կառավարությունները կրկին փակում են դպրոցները՝ որպես կանխարգելման առաջնային, այլ ոչ թե վերջին միջոց: Որոշ դեպքերում դա արվում է պետության մասշտաբով, այլ ոչ թե համայնքի, և երեխաները շարունակում են կրել փակ դպրոցների կործանարար ազդեցությունն ուսման, մտավոր և ֆիզիկական բարեկեցության և անվտանգության վրա»,-ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ռոբերտ Ջենքինսը։

Դպրոցները փակվելու հետևանքով ամենաշատը տուժում են խոցելի երեխաները, որոնք կարող են ընդմիշտ դուրս մնալ ուսման համակարգից։

191 երկրից տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դպրոցների բաց կամ փակ լինելը կապ չունի վարակակիրների թվի աճի հետ:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ