Գլխավոր էջ Պաշտոնական Հայազգի բժիշկը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիա վերադարձից հետո կազմակերպել բժշկական օգնություն տրամադրելու...

Հայազգի բժիշկը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիա վերադարձից հետո կազմակերպել բժշկական օգնություն տրամադրելու ծրագիրը

167
0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին:

Ողջունելով հյուրերին` Արարատ Օհանջանյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն միջազգային կազմակերպություններին ու անհատներին պատերազմական օրերին Արցախի առողջապահական ոլորտին ցուցաբերած օժանդակության համար:
Գևորգ Կեփենեկյանը ներկայացրել է Արցախի որոշ հիվանդանոցներ այցելելու և առկա խնդիրները գույքագրելու նպատակները: Հայազգի բժիշկը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիա վերադարձից հետո կազմակերպելու բժշկական օգնություն տրամադրելու ծրագիրը, որը ենթադրում է հիվանդների առողջության ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական աջակցության ցուցաբերում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական գործողություններից տուժած բժշկական հաստատությունների վերականգնմանը, վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժօգնության կազմակերպմանը, բուժսարքավորումների ձեռք բերմանն ու բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերող հարցեր:

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ