Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թռչնագրիպի նոր օջախ է հայտնաբերվել

Թռչնագրիպի նոր օջախ է հայտնաբերվել

433
0

Ճապոնիայի Շիգա պրեֆեկտուրայում թռչնագրիպի նոր օջախ է հայտնաբերվել՝ ենթադրյալ բարձր պաթոգենությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ճապոնական «Կիոդո» գործակալությանը:

Թռչնագրիպի պատճառով թռչուններ են վերացվելու: Նոյեմբերի սկզբից ի վեր, երբ հայտնաբերվել են առաջին դեպքերը, Ճապոնիայում սպանվել է 2 միլիոն հավ, ինչը առավելագույն թիվն է մեկ սեզոնի համար: Մինչ օրս թռչնագրիպի բռնկումներ են գրանցվել Կագավա, Ֆուկուոկա, Հյոգո, Միյազակի, Հիրոսիմա, Նառա, Օիտա, Վակայամա և Օկայամա պրեֆեկտուրաներում:

Գործակալության տվյալներով ՝ նախօրեին ավելի քան 50 սատկած հավ է հայտնաբերվել Հիգաշիոմի բնակավայրի ֆերմայում: Թռչնագրիպի թեստերը դրական պատասխան են տվել: Կասկածներ կան դրա բարձր պաթոգենության վերաբերյալ:

Ֆերմայում ոչնչացվելու է ավելի քան 11 հազար թռչուն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ