Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գերմանիայում կփակվեն խանութները և դպրոցները

Գերմանիայում կփակվեն խանութները և դպրոցները

438
0

Գերմանիան պատրաստվում է փակել խանութների մեծ մասը դեկտեմբերի 16-ից մինչեւ հաջորդ տարվա հունվարի 10-ը կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

Առաջարկը պատրաստվել էր ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եւ երկրի նահանգների ղեկավարների հետ հանդիպման արդյունքում:

Ըստ առաջարկված միջոցառումների՝ երկրում հիշատակված ժամանակահատվածում բաց կլինեն միայն սուպերմարկետները, դեղատներն ու բանկերը:

Հիմնականում փակ կլինեն նաեւ դպրոցները, իսկ գործատուները հնարավորինս պետք է առաջարկեն իրենց աշխատողներին հեռավար աշխատանքի հնարավորությունը:

Գերմանիայում վերջին վեց ամսվա ընթացքում գործել է մասնակի լոքդաուն, փակ են եղել բարերն ու ռեստորանները, սակայն խանութները շարունակել են աշխատել: Երկրի որոշ շրջաններում արդեն խստացվել են միջոցառումները կորոնավիրուսի կապակցությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ