Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում COVID-19– ի դեպքերի թիվն աճել է 28 080-ով

Ռուսաստանում COVID-19– ի դեպքերի թիվն աճել է 28 080-ով

354
0

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19– ի դեպքերի թիվն աճել է 28 080-ով, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ հիվանդից մեկը (19,6 տոկոս) ախտանշաններ չունի:
Կորոնավիրուսի բարդություններից 488 մարդ մահացել է (մեկ օր առաջ՝ 560, առավելագույնը 613): Բուժվել է 20 277 հիվանդ:
Ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում`6 425, Սանկտ Պետերբուրգում՝ 3768 և Մոսկվայի մարզում՝ 1 444: Մեկ օրում նոր դեպքերի ամենափոքր թիվը գրանցվել է Հրեական ինքնավար շրջանում՝ 23, Չուկոտկայում՝ 5 և Նենեցական ինքնավար օկրուգում`4:

Այսպիսով, գարնան սկզբից Ռուսաստանում 2 653 928 մարդ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից ավելի քան 46,9 հազարը մահացել է, ավելի քան երկու միլիոնն ապաքինվել է: Աճի տեմպը պահպանվում է մոտ 1,1 տոկոսի սահմաններում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ