Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մյունխենի անվտանգության համաժողովը կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է

Մյունխենի անվտանգության համաժողովը կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է

358
0

Մյունխենի անվտանգության համաժողովը, որը պետք է տեղի ունենար 2021 թվականի փետրվարի 19-21-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է: Այս մասին հայտնել է ֆորումի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։ Նա հավելել է, որ համաժողովի անցկացման նոր ամսաթիվ դեռևս սահմանված չէ։ Հավանաբար, այն կանցկացվի ապրիլի վերջից ոչ շուտ։

Այն պետք է դառնար առաջին լայնածավալ միջազգային միջոցառումը, որին ակնկալվում էր ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի մասնակցությունը:

Ֆորումը միավորում է աշխարհի առաջնորդներին, քաղաքական գործիչներին և փորձագետներին`քննարկելու միջազգային քաղաքականության արդի խնդիրները:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ