Գլխավոր էջ Պաշտոնական Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա․...

Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա․ Փաշինյան

426
0

Այսօր կառավարության հերթական նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ փոփոխություններ են մտցնում բյուջետային ծրագրերից մեկի ֆինանսավորման մեջ։

«Մենք տարվա սկզբում արդեն նման մի բան արել էինք, զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների ու նրանց ընտանիքի անդամներին բժշկական ծառայության տրամադրման ֆինանսավորման մեխանիզմը փոխել էինք՝ դարձնելով բաց պայմանագրեր, որ բժշկական հաստատությունների տարեկան բյուջեները սահմանափակված չէին։ Իհարկե, այդ ամեն ինչն արվել էր հաշվարկների հիման վրա, որպեսզի տարվա վերջում դեֆիցիտ չառաջանա»,-ասաց նա և նշեց, որ այս ծրագրի մեջ, սակայն, բացակայում էր զինծառայողների՝ մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը։

Նա հավելեց, որ այս փոփոխությամբ առաջարկում են տեղափոխել այս ծառայությունները բաց պայմանագրերի դաշտ, որպեսզի մերժումների և սահմանափակումների հարց չունենանք։

Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա:

«Այդ ծախսերը վերցնում է՝ ծառայությունը կոնկրետ չկապելով որևէ բուժհաստատության հետ։ Այսինքն՝ մենք քաղաքացուն ասում ենք՝ ով վերականգնողական բուժման կարիք ունի, որ իրենք ընտրեն, թե որտեղ են ուզում այդ բուժումն անցնել, և կառավարությունը կվճարի դրա համար»,-ասաց Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ