Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Դրական զարգացումներ՝ կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարում

Դրական զարգացումներ՝ կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարում

305
0

Բրիտանիան այսօ սկսել է Pfizer և BioNTech ընկերությունների մշակված COVID-19-ի դեմ պատվաստանյութի մասշտաբային պատվաստումները բնակչության շրջանում՝ դառնալով առաջինը արևմտյան երկրների շարքում:

90-ամյա Մարգարեթ Քինանը աշխարհում առաջին մարդն էր, ով ստացավ Pfizer-ի պատվաստանյութը:

Քինանը 91-ամյակից մեկ շաբաթ պատվաստվեց՝ վստահ լինելով, որ վիրուսից ազատվելու միակ տարբերակը դա է:

«Ուրախ եմ, որ պատվաստվեցի: Հուսով եմ, որ իմ քայլը կօգնի այլոց հետևել իմ օրինակին: Պետք է փորձել ամեն ինչ անել,որպեսզի ազատվենք այս սարսափելի երևույթից»,-«Reuters»-ին ասել է նա:

Բրիտանիան COVID-19-ից ամենաշատ տուժած եվրոպական երկիրն է՝ գրանցելով ավելի քան 61,000 մահվան դեպք, բայցվարչապետ Բորիս Ջոնսոնը հույս ունի շրջել հիվանդության ընթացքը Pfizer/BioNTech համատեղ պատվաստանյութի շնորհիվ:

Լայնածավալ պատվաստումները հույս են առաջացնում, որ աշխարհը կարող է բեկում մցնել տնտեսությանը ծանր վնաս հասցրած և ավելի քան 1.5 միլիոն մարդու կյանք խլած համաճարակի դեմ պայքարում:

Այդուհանդերձ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ չի նախատեսում COVID-19-իդեմ պատվաստումը պարտադիր դարձնել աշխարհում:

«Չեմ կարծում, որ որևէ երկիր պարտադիր պատվաստումներ պետք է սահմանի»,- հայտնել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը՝հավելելով, որ կարող են լինել որոշ իրավիճակներ, երբ կարիք կլինի անպայման պատվաստվել, ինչպես օրինակ,առողջապահության ոլորտի աշխատողների պարագայում:

ԱՀԿ-ն նախատեսում է քննարկումներ սկսել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ: Նախագահ ԴոնալդԹրամփի օրոք ԱՀԿ-ի գլխավոր դոնոր ԱՄՆ-ը հայտարարեց կազմակերպությանը ԱՄՆ-ի կողմից հատկացվող ֆինանսավորման դադարեցման մասին:

ԱՀԿ-ն ծրագրում է նաեւ ուսումնասիրել կորոնաիրուսի ի հայտ գալու պատճառները Չինաստանում:

ԱՄՆ-ն այսօր եւս մի քայլ մոտեցավ COVID-19 պատվաստանյութի հաստատմանը: ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունըհրապարակեց փաստաթղթեր, որոնք ոչ մի խնդիր չեն գրանցել գերմանական BioNTech-ի կողմից մշակվածպատվաստանյութի անվտանգության կամ արդյունավետության վերաբերյալ:

Pfizer պատվաստանյութին արտակարգ օգտագործման թույլտվության հարցը կքննարկվի ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչության կողմից: Ակնկալվում է, որ բուժաշխատողները կլինեն առաջին պատվաստվողները:

Առողջապահության ոլորտի պաշտոնյաները կանխատեսում են, որ Միացյալ Նահանգներին հնարավորություն կընձեռվիհետևելու Բրիտանիայի օրինակին:

Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչության խորհրդատվական հանձնաժողովը հաջորդ շաբաթ կուսումնասիրիModerna-ի COVID-19 պատվաստանյութերը` հանրությանը տալով երկու պոտենցիալ պատվաստանյութ, որոնք կարող ենլայնածաված կիրառման հանձնվել առաջիկա շաբաթների ընթացքում:

Միացյալ Նահանգներում երկուշաբթի օրը գրանցվել է ևս 203 հազար 474 վարակի դեպք, մահացել է 1582 մարդ:

Աղբյուրը՝ Amerikayidzayn.com

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ